Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այս տարի որոշել է խնջույքով տոնել իր օրը։

«Մեծ խնջույք եմ անելու։ Նախորդ տարի չէի կարող տոնել ծնունդս, այնքան ծանր շրջան էր ամբողջ երկրում։ Այս տարի համեմատաբար ավելի ճոխ եմ նշելու»,– ասաց Եվան ու հավելեց, որ աղջկական ծնունդ է անում, ոչ մի տղայի չի հրավիրել։ Հայտնի ընկերներից նրա տարեդարձին կլինի դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, որի հետ մտերմացել են «Օջախի երգը» հեռուստանովելի շրջանակում։

Չնայած դերասանուհին դեռ 27 տարեկան է՝ սկսել է վախենալ մեծանալուց․ «Ամեն տարի մտածում ես, որ մեծանում ես։ Հիմա նույնիսկ չեմ ուզում թիվ դնել տորթի վրա։ Արտաքինի հետ կապված վախեր ունեմ․ մտածում եմ՝ կգա ժամանակ,  կնայեմ նախկին նկարներս ու կզգամ, որ մեծացել եմ։ Հիմա նայում եմ հին նկարներիս ու հասկանում եմ, որ գնալով ավելի եմ լավանում, բայց կգա ժամանակ, երբ կսկսվի հակառակ ընթացքը։ Ես չեմ ուզում հրաժարվել իմ թռի–վռի կյանքից»։

Եվան նշեց, որ այս տարիքի համեմատ գոհ է այն ամենից, ինչ հասցրել է կարիերայում, իսկ անձնական կյանքում, կարծես, հետ է մնում։

«Աշխատանքում ամեն բան հասցրել եմ, անդադար եղել եմ իմ մասնագիտության մեջ։ Սակայն իմ հասակակից ընկերուհիները, դասընկերուհիներն արդեն ամուսնացած են, ընտանիք, երեխա ունեն։ Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է աշխատանքով տարվել, պետք է անձնական կյանքի մասին էլ մտածել, այդքան չխորանալ աշխատանքի մեջ։ Ուզում եմ ունենալ կյանքի ընկեր, սակայն դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին։ Միաժամանակ, հասկանում եմ, որ կհասցնեմ»,– ասաց Եվան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել