Lurer.com-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հետեւում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրից։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Sputnik Ադրբեջանին։

Գագաթնաժողովի հայտարարությանը միացել են ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք ՏՀԿ-ի մասնակիցների հետ շնորհավորել են Ադրբեջանի կառավարությանն ու այս երկրի ժողովրդին «օկուպացված տարածքների ազատագրման և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։

Փաստաթղթում նշվում է, որ Երևանի հետ զինված հակամարտությունում այս հաղթանակը «ուղի կհարթի Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։

Բացի այդ, հայտարարության մեջ նաև կոչ է արվում ներդրումներ կատարել «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքում վերակառուցման ծրագրերում», գրում է Gazeta.ru-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել