News.am-ը գրում է․

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը շատ մանրամասներ չներկայացրեց իրենց մարտավարությունից։ «Կարծում եմ կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել, մենք չենք ուզում մեր մարտավարությունը այս պահին բացել»,-News․am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել