Armenpress.am-ը գրում է․

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) ձերբակալել Է մի քաղաքացու, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը: «66-ամյա ձերբակալվածը լրտեսական գործունեություն Է ծավալել հօգուտ ռուսաստանյան հետախուզության (Անվտանգության դաշնային ծառայութուն, ԱԴԾ) եւ գործել ի վնաս Լեհաստանի Հանրապետության շահերի»,-ասվում Է նրա հայտարարության մեջ: Ժարինի խոսքով՝ ապացույցները եւ դատավարական գործողությունները մատնանշում են, որ կասկածյալը կապված Է մեկ այլ մարդու հետ, որին ABW-ն ավելի վաղ Է ձերբակալել: Մամուլի քարտուղարը հավելել Է նաեւ, որ տղամարդը մեղքը չի ընդունել: Նրան ժամանակավոր կալանավորել են երեք ամսով:

Լեհաստանի գլխավոր դատախազությունում ճշտել են, որ գործողությունն անցկացվել Է Վարշավայի երկրամասային դատախազության կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի գործերի Մազովեցի բաժանմունքի դատախազի ցուցումով: Այնտեղ նաեւ հայտնել են ձերբակալվածի անունը՝ Ռադոսլավ Ս.: Նրան մեղադրանք Է առաջադրվել «օտարերկրյա հետախուզության օգտին գործունեություն վարելուն օգնելու» մեջ:

Հաստատվում Է, որ նա օգնել Է մայիսին ձերբակալված Մարչին Կ.-ին, որին նույնպես մեղադրել են օտարերկրյա հետախուզության օգտին գործունեության մեջ: Երկուսին սպառնում Է մինչեւ տասը տարվա ազատազրկում: Բացի այդ, հոկտեմբերին Լեհաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող եւս մեկ քաղաքացու: Նա տարեց մարդ Էր, որը երկար տարիներ կապված Է եղել ուժային կառույցների հետ. Լեհաստանի ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ժամանակներում ծառայել Է միլիցիայում, այնուհետեւ՝ ոստիկանությունում, իսկ 20 տարի առաջ թոշակի Է անցել որպես Սահմանային պահպանության աշխատակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել