Armenpress.am-ը գրում է.

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Radio Sweden-ը:

«Շվեդիայի նորընտիր վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ խորհրդարանական քվեարկության արդյունքում ընտրվել էր վարչապետի պաշտոնում»,- հայտնել է ռադիոկայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել