Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան 3-խաղյա որակազրկում է ստացել ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (0-5) հեռացման համար: Այս մասին հայտնում է մանկունիացիների պաշտոնական կայքը:

Այս կերպ, Պոգբան չի կարողանա մասնակցել Անգլիայի առաջնության՝ «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ուոթֆորդի» դեմ խաղերին:

«Լիվերպուլի» դեմ խաղի 59-րդ րոպեին Պոգբան խախտել էր կանոները Նաբի Կեյտայի նկատմամբ: Ֆրանսիացի կիսապաշտպանը հեռացվել էր խաղադաշտից:

Պոգբան 2016 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել