Tert.am-ը գրում է.

Բրիտանացի Գրեգ Փիթերսն իր ընտրյալ Աննա Լեգդարի հետ ամուսնացել է հիվանդասենյակում: Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, բրիտանացու հարսնացուն ավտովթարի էր ենթարկվել և մահացել է պսակադրությունից ժամեր անց:

Աղբյուրի տվյալներով՝ զույգը հանդիպել է մեկուկես տարի, սակայն մի օր մարզասրահ գնալիս Աննան ավտովթարի է ենթարկվել:  

«Ես վազեցի հիվանդանոց: Քանի դեռ գնում էի այնտեղ, այդքան անհանգստացած չէի. Աննային իմանալով՝ կարծում էի, որ ընդամենը ձեռքը կոտրած կլինի, և ամեն ինչ կկարգավորվի»,- պատմել է բրիտանացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել