Ամերիկյան ՀՕՊ համակարգը հնարավորություն չունի դիմակայելու Չինաստանի կամ Ռուսաստանի հրթիռային հարվածին: Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Forbes հեղինակավոր ամսագրի փորձագետ Դևիդ Էքսը:

«Ամերիկյան պաշտպանական միջոցները բավարար չեն՝ կանգնեցնելու համար լիամասշտաբ միջուկային առաջխաղացումը՝ հարյուրավոր չինական միջուկային ռումբերի կամ հազարավոր ռուսական, ինչն ավելի վատ է»,- իր տեսակետը ներկայացրել է փորձագետը:

Մասնագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները հակահրթիռային համակարգեր են տեղակայել Ալյասկայում, Կալիֆոռնիայում և Արևելյան Եվրոպայում, որպեսզի հետ մղեն Հյուսիսային Կորեայի և Իրանի ատոմային հարձակումները, որոնք առանձնանումեն փոքր մասշտաբներով:

Նյութում ընդգծվում է, որ Պեկինը տիրապետում է «մասնակի-ուղեծրային ռմբակոծման» համակարգի, և դա մեծ նշանակություն ունի անվտանգության ռազմավարության համար: Հեղինակի կարծիքով՝ բավականին ցածր է հավանականությունը, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը կդիմագրավի նման հարձակմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել