Tert.am-ը գրում է.

Համացանցում տեսանյութ է հրապարակվել այն լաստանավից, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայից Վրաստան է մեկնել։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ռուսական Telegram ալիքներից մեկը։

«Բացառիկ կադրեր. Սաակաշվիլին լաստանավում՝ Վրաստան տանող ճանապարհին»,- ասվում է տեսանյութի մակագրության մեջ։ Կադրերում երևում է Միխեիլ Սահակաշվիլին՝ հետին պլանում՝ արկղեր ու տուփեր։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Russia Today-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

«Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Ուկրաինայից՝ Չորնոմորսկի նավահանգստից Փոթի նավահանգիստ է ժամանել «Վիլնյուս» լաստանավը», - ասել է Կացիտաձեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել