Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Տարածաշրջանային ֆինանսական համաժողովի մասնակիցներին։ Տեսաուղերձում նշել է, որ համավարակի ժամանակաշրջանում համաշխարհային մակարդակով ներդրումները 35 տոկոսով նվազել են, մինչդեռ Թուրքիայում գրեթե անկում չի գրանցվել։ Ավելին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ 2021 թվականն իրենք փակելու են 9 տոկոսանոց տնտեսական աճով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան թե՛ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և թե՛ տնտեսության ոլորտում այլ երկրներից տարբերվող մեթոդաբանություն է կիրառել, ինչն էլ հենց նպաստելու է տարեվերջին սպասվող տնտեսական աճին։ Նա մասնավորապես նշել է, որ նույնիսկ համավարակի ամենաակտիվ տարածման շրջանում Թուրքիայում արտադրական, արդյունաբերական և լոգիստիկ աշխատանքները չեն դադարեցվել։ Դե մի բան էլ պետական աջակցություն է ցուցաբերվել գործարարներին, գյուղացիներին, արհեստավորներին և այլոց։

«2020-ին 1.8 տոկոս ցուցանիշով մենք այն երկրներից էինք, որոնք Մեծ քսանյակում (G20) գրանցել են ամենաբարձր աճը և ամենից շատն են մեծացրել արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Մենք պահպանեցինք այդ թափը՝ գրանցելով 2021թ․ առաջին եռամսյակում 7.2 տոկոս, իսկ 2-րդ եռամսյակում՝ 21.7 տոկոս աճ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել