Armenpress.am-ը գրում է.

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում Է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չԷ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում Է «անիմաստ» եւ «սադրիչ»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հյուսիսկորեական (ԿԿՀԳ) գործակալությունը (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն): Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեկնաբանություններից հետո հայտարարում Է, որ Վաշինգտոնը չպետք Է «անհանգստանա» վերջերս անցկացված փորձարկումների պատճառով, քանի որ ԿԺԴՀ-ն միայն «օգտվում Է պաշտպանության իր իրավունքից»:

«Վերջերս փորձնական արձակում անցկացնելիս մենք չենք մտածել ԱՄՆ-ի մասին կամ (գործողությունը) չենք ուղղել նրա դեմ, դա աշխատանք Է, որն արդեն պլանավորված Է եղել միայն հանուն երկրի պաշտպանության… դրա նպատակը պատերազմի կանխումն Է եւ սուվերեն իրավունքների պաշտպանությունը»,-գործակալությունը մեջբերում Է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը: ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն նաեւ իր հայտարարության մեջ ԱՄՆ-ին մեղադրել Է երկակի ստանդարտների մեջ՝ հորդորվելով երկրին չդատապարտել «սպառազինությունների նույնպիսի համակարգերի մշակման կամ փորձարկման համար, որոնք ունի կամ որոնք մշակում Է ԱՄՆ-ը»:

Հյուսիսային Կորեայի գերատեսչությունն ընդգծում Է, որ երկիրը ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային բացառել Է գլխավոր թշնամիների ցուցակից: Ավելի վաղ ԱՄՆ-ը դատապարտել Է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները եւ քանիցս հանդես Է եկել այդ հարցի վերաբերյալ հայտարարություններով: ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կոչ Է անում ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ հետագա սադրանքներից եւ ձեռնամուխ լինել առարկայական երկխոսությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել