Armeniasputnik.am-ը գրում է.
Այսօր լրանում է Արցախյան երկրորդ, 44-օրյա պատերազմի սկզբի առաջին տարին։ Մեկ տարին անչափ քիչ ժամանակ է պատերազմից ստացած վերքերը բուժելու, նույնիսկ հասկանալու՝ թե ինչ ու ինչպես կատարվեց։ համար։
Sputnik Արմենիան ներկայացնում է ինֆոգրաֆիկա հայ ժողովրդի հետ վերջին դարում պատահած ամենամեծ աղետի մասին։ Այս թվերը պարզապես թվանշաններ չեն։ Նրանցից ամեն մեկի ետևում պատմություն է՝ հերոսության և կամքի, անզորության և անվերադարձելիության։ 7 շաբաթից մի փոքր քիչ ժամանակահատվածում մենք ունեցանք 3777 մարդու կորուստ, որոնցից 75-ը քաղաքացիական անձինք էին։ Այս թվերը կարող են աճել, եթե 243 անհետ կորածները չգտնվեն ոչ Բաքվի բանտերում, ոչ էլ հրաշքով փրկված։
Արցախյան 44-օրյա պատերազմը` թվերով - Sputnik Արմենիա
Ունեցանք շուրջ 11 հազար վիրավոր։ Ադրբեջանում շարունակում են պահվել 80 գերիներ, մի մասը՝ արդեն դատապարտված կալանքի։ Ռուսաստանի, նաև Վրաստանի միջնորդությամբ գերությունից առայսօր վերադարձել է 105 մարդ։ Տարածքային կորուստները նույնպես քիչ չեն, և ինչպես 1920-ին, 2020-ին էլ հայ ժողովուրդը իր համար շատ կենսական տարածքներ կորցրեց ոչ թե մարտի դաշտում, այլ թղթերի վրա՝ նույնիսը պայմանագիր չդարձած հայտարարությունների հետևանքով։
Անմիջապես պատերազմի ընթացքում մենք կորցրինք Մարտակերտի Թալիշ և Մատաղիս գյուղերը, որոնք 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես ենթարկվել էին կատաղի հարձակման, սակայն անառիկ էին մնացել։ Ադրբեջանը մարտական գործողությունների հետևանքով է նվաճել նաև Հադրութի շրջանը, Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու), Շուշին (վերջինիս՝ կռվի հետևանքով ընկնելը, թերևս մինչ օրս կասկածի տեղիք է տալիս)։
Արդեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարաության հետևանքով Հայաստանը կորցրեց Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների որոշ հատվածներ, Շահումյան և Քաշաթաղ շրջանները՝ ամբողջությամբ (բացառություն դարձան այն գյուղերը, որոնք Լաչինի 5-կմանոց միջանցքի վրա են տեղակայված)։
Այսօր այս մարդկային և տարածքային կորուստները միայն սգալու օր չէ, քանի որ «սուգը հավերժ է, եթե չկա պայքար»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել