Armenpress.am-ը գրում է.

Իսպանական Պալմա կղզու օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման հետևանքով ստեղծված իրադրության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է իսպանական AENA օդանավակայանների ներկայացուցիչը:

Մասնավորապես նշվել է, որ օդանավակայանի աշխատանքները դադարեցվել են մոխրի կուտակման հետևանքով:

Պալմա կղզու հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն 7 օր: Մասնագետների գնահատականով՝ լավան ոչնչացրել է ավելի քան 400 շինություն, որոնց մեծ մասը բնակելի տներ են: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ:

Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատեսումներով՝ ժայթքումը կարող է շարունակվել 24-84 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել