Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: 

Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բնակցված» Ղրիմի տարածքը: Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

«Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ իր հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերի ամրապնդման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման գործընթացի ավարտի աշխատանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել