Starnews.am-ը գրում է.

Դերասանուհի Ելենա Վարդանյանը տարիներ առաջ վայելում էր մեծ մասսայականություն։

Նա մեկը մյուսի հետևից նկարահանվում էր տարբեր նախագծերում, ինչի շնորհիվ համարվում էր հայկական հեռուստատեսության դեմքերից։ Սակայն ժամանակի ընթացքում Ելենան դադարեց երևալ էկրաններին, ինչպես նաև հետաքրքրությունը նրա անձի հանդեմ աստիճանաբար մարեց։

Իսկ ինչ վերաբերում է վերջինիս անձնական կյանքի, ապա կար շրջան, երբ նա ջանասիրաբար թաքցնում էր այն՝ չմանրամասնելով, թե ով է նրա ամուսինը։

Starnews-ին, սակայն, հայտնի է դարձել, որ դերասանուհին իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր և ամուսնու միջև 14 տարվա տարիքային տարբերություն կա, ինչը նրանց ամենևին չի խանգարում։ Ինչպես նաև Ելենան խոստովանել է, որ ամուսինը, ում հետ նրանք ապրում են քաղաքացիական ամուսնությամբ, նախկինում ամուսնացած է եղել և ունի երկու որդի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել