Hraparak.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին` Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն արդեն հայտնի է։

Բացումը կլինի ՀՀ ազգային օրհներգով, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա։ Այնուհետեւ տեղի կունենա դասական եւ էստրադային երաժշտության համերգ: Կներկայացվեն հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն,«Գարուն Երեւան»-ը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք»-ը, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» հատված, Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ից և այլն:

Ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Գևորգ Հակոբյանը, Ջուլիետա Գրիգորյանը, Սիրանուշ Գասպարյանը, Աննա Այվազյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել