Aysor.am-ը գրում է․

«Հերիք է փափուկ բարձ դնեք մեր գլխների տակ, մեր երեխեքը չկան, դուք ինչ ուզեք՝ անեք։ Դուք պետք է խոնարհված ապրեք, ձեր գլուխը չբարձրացնեք, ոչ թե տոնակատարություն անեք, մեզ ծաղրանքի ենթարկեք», «ուզում եմ հասկանալ ձեր մարդկային մտածելակերպը, ի՞նչն է ձեզ ստիպում, որ սա ուզում եք անել մեր գլխին։ Ինչո՞ւ եք դուք ուրիշ կերպ մտածում, էս ժողովուրդն՝ ուրիշ», «դու եղբորդ հարսանիքին քեֆ էիր անում, ես էլ ուզում էի իմ տղայի հարսանիքին քեֆ անել»։

«Հզոր պետություն պիտի լինի, որ անկախ լինի։ Ի՞նչ անկախություն, անկախության ժամանակ թուրքերն առա՞ջ են գալիս։ էն ժամանակ էր անկախությունը, հիմա անկախություն չկա». աԱս և նման այլ հարցերով ու գնահատականներով դիմավորեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք Հանրապետության հրապարակում ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Փաշինյանի հայտարարած «գունագեղ» տոնակատարության։  

Սարգսյանը նրանց հրավիրում էր կառավարության շենք՝ քննարկման։ Փորձը չհաջողվեց։

Իրեն օղակած ծնողների վրա Սարգսյանի արդարացումները, թե Անկախության օրը քեֆ ու հարսանիք չի լինելու,  ևս մեծ ազդեցություն չունեցան։ Բոլորին հետաքրքրում էր հատկապես այն, թե, երբ դեռ գերիներ ունենք Բաքվի բանտերում ու հակառակորդին անցած հայկական տարածքներից դեռ մասունքներ են դուրս բերում, ի՞նչ սրտով է իշխանությունը տոնակատարություն կազմակերպում։ 

«Մենք անցյալ, նախանցյալ տարի գերի չե՚նք ունեցել, որ անկախության տոն ենք նշել։ Տղաները զոհվել են, որ մեր երկիրն անկախ լինի»,- ասաց Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել