Armenpress.am-ը գրում է.

Երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և երեք տուժածի մասին: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) տեղեկացրել է, որ Չինաստանի հարավ-արևմուտքում 6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվելէ տեղական ժամանակով սեպտեմբերի 15-ին ժամը 20:33-ին (Երևանի ժամանակով սեպտեմբերի 16-ին 00:33-ին):

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում է Նեյցզյան քաղաքային օկրուգից 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, օջախն ընկած է 40 կիլոմետր խորության վրա: Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի պատճառով տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, 35 տուն ավերվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել