Armenpress.am-ը գրում է.
«Թալիբանը» շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխարտգործնախարար Էմիրհան Մութթաքին:
Մութթաքին նշել է, որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները կապի մեջ են Թուրքիայի կառավարության հետ:
«Մենք Թուրքիայից ակնկալում ենք աջակցություն Աֆղանստանի ժողովրդին և օժանդակություն ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման գործում, առաջին հերթին՝ Քաբուլի օդանավակայանի վերագործարկման հարցում: Այս հարցերի շուրջ մենք կապի մեջ ենք Թուրքիայի հետ: Մեր բանակցությունները կարող են ավարտվել մոտ ապագայում», - Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1063192.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել