Starnews.am-ը գրում է.
Starnews-ը բլոգեր Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանին, ով հանրությանը հայտնի է Chuchi Shushi անունով, անդրադառնալու առիթ ունեցել է: Վերջինս «Քաղցած սպասում էին» հաղորդման շրջանակներում միանգամից համաձայնել էր, որ Սուրեն Շահվերդյանը վճարի գնումերի համար, ինչի պատճառով բլոգերը հայտնվել էր քննարկումների կիզակետում:
Chuchi Shushi-ն ինստագրամյան հարթակում մշտապես աչքի է ընկնում իր անմիջականությամբ, իր հետևորդների հետ կիսվում է իր առօրյայով ու պատմում իր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքի մասին՝ ընդհուպ ցույց տալով նաև, թե ինչպես է արտասվում հիվանդանոցում, երբ որդին առողջական խնդիրներ ուներ:
Այս անգամ, սակայն, TikTok-յան հարթակում Chuchi Shushi-ին բարկացրել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված մեկնաբանությունը, որում նշված էր. «Տխմար լրբի ծնունդ»: Chuchi Shushi-ն անդրադարձել է այդ մեկնաբանությանն ու զգուշացրել այդ օգտատիրոջը, որ եթե իր եղբայրներն ու ամուսինը գտնեն նրան, նա պետք է պատասխան տա իր արած անբարո մեկնաբանության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: