Tert.am-ը գրում է.

Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

 Սկզբում  վարկած էր հայտնվել, որ տղամարդու մարմինը հայտնաբերվել է բնակարանում, որտեղ նա ապրում էր, սակայն ավելի ուշ տեղեկություններ են սկսել տարածվել, որ Հուսեյնը ընկել է բազմահարկ շենքի պատուհանից:

Բլոգերի ծանոթները չեն բացառում, որ Բակիխանովի մահը բխում էր Ադրբեջանի կառավարության շահերից: Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամադովի խոսքերով, մահվանից երկու օր առաջ Հուսեյնը նրան պատմել է մի խումբ ադրբեջանցիների հետ Թբիլիսիում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Բլոգերը ենթադրել է, որ այդ մարդիկ հարձակվել են իր վրա Բաքվից ստացված հրամանով: Ըստ Մամադովի, Հուսեյնը քաղաքական ապաստան է խնդրել Վրաստանում, քանի որ  հայրենիքում հետապնդումների է ենթարկվել:

Ծեծկռտուքի հետ կապված միջադեպի մասին գրում է նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլըն, որը առևանգվել էր Թբիլիսիում 2017 թվականին, այնուհետև դատապարտվել Բաքվում: Նա կոչ է արել վրացական լրատվամիջոցներին հետաքրքրություն ցուցաբերել Բակիխանովի մահվան կապակցությամբ, քանի որ նա հետապնդվել է Ադրբեջանի ուժայինների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել