Tert.am Life-ը գրում է.

Դերասան Նիկոլայ Եղիազարյանն ու կինը՝ Էլենը, ամուսնացած են 2017 թվականից: Զույգն ունի երկու երեխա՝ 3-ամյա Ռուբինան և 10 ամսական Ռուբենը: Tert.am Life-ը զբոսնել է ընտանիքի հետ, լուսանկարել նրանց և զրուցել Նիկոլայի հետ:

Ընտանիքի ամենափոքրիկ անդամին՝ Ռուբենին լուսանկարվելն ամենաշատն էր դուր գալիս, գերակտիվ Ռուբինան էր եղբորը փորձում էր չզիջել: Երեխաների անունները Նիկոլայը բարդ չի ընտրել: Երկուսին էլ անվանակոչել է հանգուցյալ հոր՝ Ռուբենի պատվին:

«Քանի որ առաջնեկս աղջիկ էր, անվանակոչեցի Ռուբինա, հայրս նրանով էր ապրում: Մինչ այսօր Ռուբենայի ամեն քայլի մեջ հորս ենք տեսնում, որովհետև մտածում ենք՝ ինչո՞ւ այս կամ այն բանը հայրս չտեսավ: Երկրորդ երեխայիս՝ որդուս, Ռուբեն անվանակոչեցի, բայց հայրս չհասցրեց նրան տեսնել: Այնքան էր սպասում Ռուբենի ծննդին: Որդիս ծնվեց, երբ պատերազմ էր, երկու ամիս էր, ինչ հայրս մահացել էր: Նա հյուրասեր, կյանքով լի մարդ էր: Սպասում էինք, որ որդուս ծնունդը մեծ կնշենք, բայց Ռուբենը ծնվեց այն ժամանակ, երբ ես ցավից բթացել էի: Ինչ թեմայով էլ խոսեմ, ամեն ինչ տանելու է մեր երկրի իրավիճակին, որովհետև հայցերինն է մեր հենակետը: Այդ բարդ իրավիճակից դուրս գալ ինձ շատ օգնեց կինս՝ Էլենը: Նա այնքան մարդկային, նվիրված, ընկալող, գիտակցության մեջ մտնող մարդ է: Այս բնավորության գծերը շատ կարևոր են»,- ասաց Նիկոլայը:

Ըստ դերասանի՝ առաջնեկի՝ Ռուբինայի ծնունդն իր կյանքում յուրահատուկ է եղել: «Իմ կյանքում կարծես վերածնունդ եղավ: Ռուբենի ծնունդը ևս ինձ համար կարևոր էր, բայց Ռուբինան ուրիշ է: Երեխաների շնորհիվ է, որ սկսում ես ավելի զգույժ ապրել կյանքը՝ նրանց կողքին լինելու համար: Երկու երեխաներս էլ ինձ հետ շատ կապված են, հատկապես՝ Ռուբենը: Երբ Ռուբենն իմ գրկում է, ոչ ոքի մոտ չի գնում: Միայն մայրիկիս մոտ կարող է գնալ, նրա հետ ևս շատ կապված է»- պատմեց նա:

Նիկոլայը շեշտեց՝ կարևոր է այն ընտանիքը, որում ինքդ ես ծնվել ու մեծացել: «Նույն ձևով հետո քո երեխաներին ես մեծացնում, դաստիարակում: Մեր ընտանիքը հայկական ավանդական ընտանիք է եղել, նույնը փորձում եմ երեխաներիս տալ: Ընտանիքում պետք է մեկը մյուսի հետ սիրով ու ջերմությամբ լինեն, խաղաղություն պետք է լինի»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել