Tert.am-ը գրում է.

Որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը։ Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն էլ ավելի անվտանգ  դարձնելուն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակող նախագիծ կլինի։

Հարցին՝ վախենու՞մ են լրագրողներից, որ որոշել են սահմանափակել նրանց տեղաշարժը, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից։ Պատճառները անվտանգային են, խոսքը կոնկրետ լրագրողների, կոնկրետ անձանց մասին չէ, գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել