Tert.am-ը գրում է.

Գերմանական Հայկենդորֆ քաղաքում ապրող թոշակառուի տանը հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Պանտերա» տանկ, ինչպես նաև հակաօդային զենք, տորպեդո և այլ զինամթերք: Այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը:

Այժմ Գերմանիայի իշխանությունները որոշում են, թե ինչ պատիժ ընտրել 84-ամյա տղամարդու համար. դատախազությունը պահանջում է պայմանական պատիժ և մինչև 500,000 եվրո տուգանք, չնայած պաշտպանական կողմը և դատարանը վստահ են, որ 50,000-ը բավարար կլինի:

Սկզբում թոշակառուի տանը խուզարկություններ էին կատարվում ՝ արվեստի գործերի գողության կասկածանքով: Այնուամենայնիվ, արդյունքում  գտել են զենք, իսկ նկուղում` իսկական «Պանտերա» տանկ: Ռազմական Գերմանիայի չափանիշներով «Պանտերան» համարվում էր միջին տանկ, իսկ խորհրդային փաստաթղթերում այս մոդելը արդեն դասակարգվում էր որպես ծանր:

Տանկը նկուղից հանելու համար  ներգրավվել է  20 զինվոր: Նրանք  մոտ 9 ժամ  են ծախսելտանկը դուրս հանելու և  քարշակ մեքենայի վրա բեռնելու համար: Տանկը պահպանվել է  լավ վիճակում, սակայն առանց թրթուրների է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել