Armenpress.am-ը գրում է․

Առնվազն երկու մարդ մահացել, ևս 30-ը տուժել են ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն շրջանում LyondellBasell ընկերության նավթաքիմիական գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան ABC-ն:

Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ստացել է այրվածքներ, մյուսների մոտ կան շնչառական բարդություններ:

Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել