Armenpress.am-ը գրում է.

Շոտլանդական գրանդը մոտ է Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները:  Անգլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահը մոտ է «Տոտենհեմից» հեռանալուն։ Շոտլանդական «Սելթիկը» բանակցություններ է սկսել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ անգլիացի փորձառու դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելու ուղղությամբ: Երկու ակումբների միջև մինչ այս պահը բանակցությունները հարթ են ընդանում։ 34-ամյա դարպասապահը «Տոտենհեմի» կազմը համալրել էր 2020 թվականին:

Մինչ այս Հարթը հանդես է եկել անգլիական այլ ակումբներում` «Մանչեսթեր Սիթի», «Տորինո» և «Բարնլի» ակումբներում: Նա ֆուտբոլային կարիերան սկսել է 2003 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել