Tert.am-ը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ:

«Այս բժշական կենտրոնը լինելու է մեր ուշադրության կենտրոնում և ամբողջ համալիրը, որը բաղկացած է ծննդատնից և պոլիկլինիկայից, պետք է բերենք այսպիսի մակարդակի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը անդրադարձավ կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին և ընդգծեց՝ թվերի աճ է գրանցվել:

«Գրանցում ենք աճը, որը կտրուկ չէ և գիտակցում ենք, որ աշնանը կունենանք նոր վարակի ալիք, իսկ ինչ վերաբերում է դելտա շտամին, այս պահին չունենք շտամեր, բայց կարծում ենք, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ»,- նշեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել