Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում BMW-ով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել