«Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռևս նաև պատգամավոր Արթուր Մանուկյանը, որը 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, այս անգամ որոշել է իր տեղը զիջել առավել հմուտ և փորձառու քաղաքական գործիչների։ Համենայնդեպս, դերասանն իր նեղ շրջապատում այդպես է ասում։

Ավելի վաղ «Իրավունքը» գրեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում, իսկ ահա Փաշինյանը որոշել է ազատվել Դումանյանից։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, թե ով պետք է փոխարինի Դումանյանին։ ԿԳՄՍ-ի մեր աղբյուրների պնդմամբ՝ նախարարի հավանական թեկնածուն դերասան, ռեժիսոր, երաժիշտ Արթուր Մանուկյանն է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել