Hraparak.am-ը գրում է.
ԱԱԾ տնօրենի կարգավիճակում Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման հրապարակումից կարճ ժամանակ անց Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել էր, թե հայտնի է կազմակերպչի անունը։ Եվ, հետևաբար, հարց՝ այսօր մամուլի ասուլիսով հանդես եկող «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանին, ի՞նչն է խանգարում իրեն հնչեցնել այդ անունը։
«Ինձ ոչ մի բան չի խանգարում, ինձ խանգարում է իմ ներքին բարոյականությունը, որովհետև եթե ես հիմա հրապարակեմ այդ անունը, դա ճիշտ չէ, այդ անունը պետք է հրապարակի պետությունը։ Իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը։ Այդ գործը բացահայտված է։ Դրա մասին խոսել է նաև ՔԿ նախագահը։ Թող հրապարակեն» ,-առաջարկեց Արթուր Վանեցյանը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/319cd106365313f0e4c12bd486724860
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել