Pastinfo.am-ը գրում է.

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը չի ընդունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 

«Իհարկե ոչ, ընդունելի չեն արդյունքները։ Չէի սպասում այսպիսի արդյունք»,- Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Համայնքի ղեկավարը ընտրությունների օրինականությանը կամ պրոցեսին որևէ մեկնաբանություն չունի։ Հավելեց՝ դաշինքը կհայտնի իր դիրքորոշումը

«Չունեմ գնահատական, ունենք այն ինչ ունենք՝ փաստը»։

Նրա արձանագրմամբ՝ բոլոր նորմալ ուժերը գնում են հաղթելու, մեծամասնություն վերցնելու ակնկալիքով՝ այդ թվում նաև իրենք։ Սյունիքում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53 տոկոս ձայն է հավաքել։ Եթե ոչ սյունեցիները, ապա ով ավելի լավ պետք է հասկանար ստեղծված իրավիճակի լրջությունը։ Շատերը հույս ունեին, որ սյունեցիների ձայնը վճռորոշ կլինի, սակայն Նիկոլ Փաշինյանը այս մարզում քվեների մեծ տոկոս ստացավ։

«Հույսեր ունեինք, նաև ես։ Փաստորեն սխալվեցի։ Լավ չէի ճանաչում մեր ժողովրդին, հասարակությանը։ Չեմ կարողանում ոչ մի բան ասել, մի քիչ անհասկանալի է»։

Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր բունտար համայնքապետերին ասֆալտին փռելու մասին, արդյոք մտավախություն չունի՞՝ Զաքարյանը պատասխանեց.

«Փռել ասֆալտին և այլն, դրանք անշնորհք փողոցային արտահայտություններ են, եթե խոսքը վերաբերում է պատասխանատվությանը որևիցե արարքի համար, ապա խնդիր չկա, մենք մեր պետությունից չենք խուսափում, բայց մյուս արտահայտությունները՝ մի քիչ ուրիշ հարթության խոսակցություն է, որը չեմ ուզում մեկնաբանել»։

Հարցին, արդյոք ընտրությունների ընթացքի վերաբերյալ ահազանգեր ստացել է՝ Զաքարյանը նշեց, որ դրա մասին էլ չի ցանկանում խոսել, դաշինքը դիրքորոշումը կհայտնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել