Hraparak.am-ը գրում է.

Երևանի կենտրոնի 9/21 տեղամասում քվեարկող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը սարքը չէր ճանաչում։

Մի քանի փորձերից հետո հանձնաժողովի անդամի դիտարկմանը, որ մաշված է, Վլադիմիր Գասպարյանն ասաց․

«Ձեր ապարատն է մաշված, ես մաշված չեմ»։

Նախքան այդ էլ Վլադիմիր Գասպարյանն ասաց․«Ուրեմն ես արդեն չկամ, ես անհայտ կորած եմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել