Tert.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ Tert.am-ը զրուցել է հունիսի 20-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ստացած իր տպավորությունների վերաբերյալ։ Նա ընտրարշավը դրական է գնահատում։ «Ես դրական եմ համարում ընդդիմության համախմբումը, առաջին հերթին և հենց Ռոբերտ Քոչարյան գործչի շուրջ, որպես փորձառու, կանխատեսելի և պատասխանատու քաղաքական գործչի, որը հակված է Հայաստանում ստեղծել ազգանպաստ խորհրդարան և կառավարություն»,- ասաց նա։

-Պարո՛ն Լեպեխին, մոտեցավ արդեն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտը։ Ինչպե՞ս կգնահատեք այն, ինչպե՞ս դրսևորեցին իրենց քաղաքական ուժերը։ Ձեր տպավորությամբ՝ որոնք են դրանցից ֆավորիտները։

-Հայաստանում ընտրարշավը շատ դրական եմ գնահատում:

Նախ մարդիկ գնացին փողոցներից դեպի իսկական կուսակցական-քաղաքական դաշտ, այսինքն՝ գերադասեցին կառուցողական մրցակցությունը իշխանությունների հետ հակամարտության գոտիների ընդլայնումից:

Երկրորդ՝ նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմության մի զգալի մասը համախմբվեց: Միևնույն ժամանակ, ես դրական եմ համարում ընդդիմության համախմբումը, առաջին հերթին և հենց Ռոբերտ Քոչարյան գործչի շուրջ, որպես փորձառու, կանխատեսելի և պատասխանատու քաղաքական գործչի, որը հակված է Հայաստանում ստեղծել ազգանպաստ խորհրդարան և կառավարություն:

Երրորդ ՝ նշված քարոզչության ընթացքում ի հայտ եկավ Հայաստանի զարգացման հետագա ուղու հստակությունը: Դա, մասնավորապես, արտահայտվել է վերջերս Եվրասիական փորձագիտական ակումբի գիտական համաժողովի ժամանակ, որի ընթացքում հայ մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից հնչեց «համախմբում, մոբիլիզացիա, արդիականացում» բանաձևը: Հայոց պետականությունը փրկելու համար ազգի համախմբումը սկսվեց «Հայաստան» դաշինքի շուրջ։ Հուսով եմ, որ այն խորհրդարանական ընտրություններից հետո կվերածվի ազգի մոբիլիզացիայի, որպեսզի այնուհետև ապահովի Հայաստանի Հանրապետության արդիականացված զարգացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել