Pastinfo.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ մենք ունենք 268 անհետ կորած՝ ներառյալ այն անհետ կորածները, որոնք մենք ենթադրում ենք, որ կարող են լինել գերեվարված, իսկ զոհերի թիվը 3705 է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում երեկ տեղի ունեցած բանավեճին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել էր, որ այս պահին անհետ կորածների թիվը 275 է:
Իսկ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի, անհետ կորածների թիվը 1064 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել