Tert.am-ը գրում է․

Վիշտ կա, որ ոչ մի բառով չես սփոփի, վերք կա, որ աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը չի սպիացնի, նույնիսկ, երբ մարդ իմաստնության հասակում է: 70-ամյա Լիդա Առուշանյանի պատմությունը հենց դրա մասին է: Նա պատերազմում կորցրեց իր մինուճարին՝ 30-ամյա որդուն: Դավիթը մեծացավ հանրակացարանի փոքրիկ սենյակում, բայց երազեց ու հասավ ավելի մեծ հորիզոնների. 4 երեխաների հայր Դավիթն իր կյանքի գնով արժանացավ «Արցախի հերոսի» բարձր կոչմանը:

Իվանյանի տանկային զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար մայոր Դավիթ Առուշանյանը թշնամու 4-ից ավելի զրահա­տեխնիկա ու մեծ քանակի զինվոր է ոչնչացրել, վիրավորվելուց հետո շարունակել է կռվել ու չի ենթարկվել նահանջի հրամանին: 7 ամիս անհետ կորածների ցանկում էր. տարեց մայրը ուր ասես, որ չի գնացել, ում հետ ասես, որ չի հանդիպել. Պաշտպանության նախարարության և կառավարության շենքերի մուտքերի շրջափակման ակցիաներից մինչև կարող մարդկանց հետ հանդիպումներ. միայն վերջերս են Դավիթի մասունքները ԴՆԹ հետազոտմամբ հաստատվել. մայիսի 23-ից տիկին Լիդան գիտի՝ որտեղ սգա իր վիշտը:

Տարեց կինը Tert.am-ին պատմել է, որ մեծ հնարավորություններ չի ունեցել, բայց Դավիթին արժանապատիվ է պահել: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  համալսարանն իրենց տանից քիչ ներքև է գտնվել. տղան ամեն անգամ անցնելիս երազել է այնտեղ սովորել. չի բռնացել հերոս որդու ցանկությանը: Գիտեր՝ պարտաճանաչ և մեծ նվիրում ունեցող Դավիթը երբեք իրեն հուսախաբ չէր անի: Լիդա Առուշանյանը խոստովանել է, որ իր ապրելու նպատակը հիմա միայն թոռներն են և երկիրը պատերազմի դուռը հասցնելու և պարտության մատնելու մեղավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիժը տեսնելը. «Նա Չաուշեսկու կրկնօրինակն է դառնալու, ուղղակի մի հարված էլ իմ կողմից է ստանալու: Չուշեսկուն սպանեցին ու կախեցին, ես չեմ ուզում նա մահանա, ինքը պետք է պատասխան տա, ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել