Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Երիտասարդները, որոնց ձեռքներին կային պաստառներ, ՀՀ պետական քարտեզը, դրոշը, նշում էին, որ Սյունիքն այսօր վտանգի տակ է։

«Թուրքը Գորիս քաղաքի վերևն է: Բնակիչներն անտեղյակ են և չգիտեն՝ ինչ վտանգ է իրենց սպառնում, մենք այսօր հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել մեր ակցիային, մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին, մենք չգիտենք, թե մեր ապագան որտեղից պետք է սկսվի»,- ասաց ակցիա մասնակիցներից մեկը:

Երիտասարդները նշում էին, որ ոչ մեկ Գորիս քաղաքի մասին այդքան չի մտածում ինչքան իրենք, և մարդիկ իրենց համար տանը հանգիստ նստած են, այնինչ պետք է միասնական լինեն, համախմբվեն, որ կարողանան հաղթահարել այս փուլը: Երիտասարդները նաև կոչ էին անում, որ մյուս մարզերի երիտասարդները ևս իրականացնեն նմանատիպ ակցիաներ:

«Այսօր մեզ պետք չի, որ թուրքը գա մեր կողքով անցնի, մեր հարևանը լինի, այս խառը իրավիճակում մենք ավելացնելու ոչինչ չունենք: Մենք այսօրվա ակցիայով չենք սահմանափակվում, մենք այսօր մնալու ենք մինչև ուշ գիշեր և հավաքվելու ենք ամեն օր մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր բոլորի ճակատագիրը»,- ասաց երիտասարդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել