Shamshyan.com-ը գրում է.

Այսօր`ժամը 09։00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին:

Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում ոստիկանները հայտնաբերում են Հ. Գալստյանի դին՝ ջրահեղձ եղած վիճակում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նրա վրա բռնության հետքեր չկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել