Aysor.am-ը գրում է.

Սյունիքում հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ասվել է, որ որևէ մետր տարածք չենք պատրաստվում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջվել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր», - փոխանցեցին ՊՆ-ից։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում:

Անվտանգության խորհրդիր երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։

«Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ, ռազմաքաղաքական նպատակներ»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել