Tert.am-ը գրում է.
10:30
Իսրայելական բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, մեկնաբանելով Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը, որը տարածվել էր գիշերը, հայտարարել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, գրում է «ՌԻԱ Նոսվոստի»-ն:
«Տեղի է ունեցել ներքին թյուրիմացություն, ես ստանձնում եմ պատասխանատվություն»,- ասել է նա:
9:35
Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի. ընդհանուր առմամբ, վիրավորվել է 600 մարդ:
Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացի այդ, կոնֆլիկտի սրացման սկզբից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից 430-ն ընկել է Գազայի հատվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
06:52
Շուրջ 140 պաղեստինցի է վիրավորվել Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան Ափում իսրայելցի իրավապահների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya Al Watan ռադիոկայանը:
«Մեր բժշկական խմբերը 139 վիրավորի են ընդունել Արևմտյան ափից և Երուսաղեմից վերջին ժամերին»,- ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր Մահիկի Պաղեստինյան կառույցի ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ առավել ուժգօն բախումներ են գրանցվել Արևմտյան ափին՝ Իերիխոն քաղաքի մոտակայքում, որտեղ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ 33 պաղեստինցի է տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր Արևելյան Երուսաղեմում և Արևտմյան ափում ոստիկանների հետ բախումների հետևանքով 1 պաղեստինցու զոհվելու և շուրջ 40-ի վիրավորվելու մասին:
06:24
Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում իր ունեցած աղբյուրներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացի բանագնացները Եգիպտոցի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի գլխավորությամբ ժամանել են Իսրայելի մայրաքաղաք, որից առաջ հանդիպումներ էին ունեցել պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում:
Աղբյուրը հայտնում է, որ Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ կողմ, Իսրայելի ղեկավարությանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ որպես մշտական հրադադար հաստատելու համար անհրաժեշտ առաջին քայլ:
«Առայժմ, սակայն, այս նախաձեռնությունը հաջողության հեռանկարներ չունի: Սկզբում առաջարկվում էր հումանիտար հրադադար հաստատել 3, հետո՝ 6 ժամով, բայց բոլոր տարբերակներն էլ անարձագանք մնացին»,- ТАСС-ին ասել է Կահիրեի աղբյուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: