Tert.am-ը գրում է․

Ադրբեջանցին օրը ցերեկով մտել է ինքնիշխան պետության տարածք: Ինչու՞ չենք պատասխանում, թե՞ խնդիրը ռուսների գլխին սարքելն է, մեղադրելն ու պնդելը, որ ներքաշվեն պատերազմի մեջ, որի ավարտն էլ լինելու է այն, որ դարձյալ մեղադրենք օտարին, որ թուրքի հետ պայմանավորվեց ու կիսեց Հայաստանը:  Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանը հարց է բարձրացրել առ այն, որ եթե սրվեն Իրանի ու Իսրայելի հարաբերությունները, Ադրբեջանն էլ առիթից օգտվի ու ներխուժի Սյունիք, այդ դեպքում ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք պետության տարածքային ամբողջությունը պահելու, ի՞նչ մեխանիզմ ենք կիրառելու՝ սուվերենությունը պահելու:

Գասպարյանը, դիմելով Փաշինյանին, ասաց. «Երկրում ճգնաժամն սկսվեց այն ժամանակ, երբ լյումպենի կարգավիճակից դուրս չեկաք ու շարունակեցիք մնալ վարչապետ: Ճգնաժամի պիկն էլ նոյեմբերի 15-ին կամ 16-ին էր, երբ դուք, Փաշինյան, դուրս եկաք բունկերից, որտեղ պախկվել էիք: Ճգնաժամի մարազմատիկ կուլմինացիան այն ժամանակ էր, երբ մի կողմից՝ ընդդիմությունը փողոցով չկարողացավ հեռացնել ձեզ, հանրությունն էլ չաջակցեց նրան, դուք էլ առիթավորվեցիք ու առյուծ կտրեցիք և սկսեցիք ձեր քաղաքական գաճաճ մտքով տիրաժավորել թուրքին հանձնվելու և պարտված լինելու գաղափարը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել