Armsport.am-ը գրում է.
Հռոմում շարունակվում է թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարը: 1/8 եզրափակչի ուղեգրերից մեկնը քիչ առաջ վիճարկեցին Մարին Չիլիչն ու Ստեֆանոս Ցիցիպասը:
1 ժամ 45 րոպեի ընթացքում հույն թենիսիստը հաղթեց 2 սեթում՝ 7-5, 6-2 հաշվով:
Համաշխարհային դասակարգման 5-րդ համարը փլեց մրցակցի մատուցման 3 գեյմ՝ սեփականներից չզիջելով և ոչ մեկը:
Ցիցիպասի անվան դիմաց գրանցվեց 3 էյս՝ մրցակցի 2-ի դիմաց:
Քառորդ եզրափակչի ուղեգիրը Ցիցիպասը կվիճարկի Բերետինի-Միլման զույգի հաղթողի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել