News.am-ը գրում է.

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին, որոնց մասնակցությամբ երեկ՝ մայիսի 11–ին,  թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, իսկ միջադեպի մյուս մասնակցին՝ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Նշենք, որ երեկ՝ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:

NEWS.am-ը տեղեկացել էր, որ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը գտնվում է արձակուրդում։

Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասել էր, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում եւ հրաժարվել էր մեկնաբանություն տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել