Tert.am-ը գրում է.

11:46

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազամական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան՝ «Ալ Աքսա» հեռուստաընկերության եթերում, Իսրայելի արաբ քաղաքացիներին կոչ է արել «ընդվզել», գրում է EurAsia Daily-ն:

Ալ-Քասամի բրիգադները (Իսադդին ալ-Քասամի բրիգադները ՀԱՄԱՍ-ի մարտական թևն են) արդեն մոտ են ձեզ, նրանք իրենց հրթիռներով և մեր և ձեր թշնամու դեմ դիմակայութամբ նկարում են հայրենիքի քարտեզը», - ասել է նա:

Մայիսի 12-ի առավոտյան բռնություններ սկսվել են Իսրայելի մի շարք խառը հրեական-արաբական քաղաքներում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ դրություն է հայտարարել Թել Ավիվի մերձակայքում գտնվող Լոդ քաղաքում:

Արևելյան Երուսաղեմում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև բախումները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը։

9։35

Գազայի պաղեստինյան հատվածի բնակիչները տարհանվում են իսրայելական հարվածների հետևանքով։

فيديو صفا| جانب من الغارات العنيفة التي استهدفت مواقع في خان يونس جنوبي قطاع غزة pic.twitter.com/VN23PEOOh1

— وكالة صفا (@SafaPs) May 12, 2021 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել