Lurer.com-ը գրում է․

Համաս իսլամիստական կազմակերպությունը հայտարարեց, որ նրանք 130 հրթիռ են արձակել դեպի Թել Ավիվ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ տասնյակ հրթիռներ են արձակվել դեպի Թել Ավիվ։ Քաղաքում միացել է օդային տագնապ, հրթիռային հարձակումը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել