Armsport.am-ը գրում է․

VBET ՀՊԼ 23-րդ տուրում  «Նոան» սեփական հարկի տակ  3-0 հաշվով հաղթեց «Շիրակին»։ Այս խաղում դուբլի հեղինակ դարձած Պետրոս Ավետիսյանը հետխաղյա մեկնաբանության ընթացքում խոսել է իր ցուցադրած խաղի ու առաջիկա պլանների մասին.

«Շատ ուրախ եմ դուբլի համար, շատ լավ կլիներ, որ դարպասաձողին չդիպչեր հարվածներիցս մեկը և էլի գոլ  խփեի, բայց կարևորը հաղթանակն էր ու կարևոր քայլ արեցինք: Ըստ պլանավորածի ընթացավ այս խաղը: Առաջիկա խաղերից ակնկալում եմ միայն հաղթանակ»,-նշել է Ավետիսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել