Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն Աֆղանստանից զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով լրացուցիչ ռեսուրսներ է գործի դրել, հայտնում է BBC լրատվականը։

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գրեթե 20 տարի է ներկա են Աֆղանստանում և զորքերի դուրսբերման վերջնաժամկետը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է սեպտեմբերի 11-ը։

Հայտնի է սակայն, որ աֆղանական «Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ այլևս չի պարտավորվում պահպանել միջազգային զորքերը չթիրախավորելու մասին համաձայնագիրը։ Վերոնշյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամերիկյան զորքերի դուրսբերումը մինչև 2021 թվականի մայիսի 1-ն ավարտելու մասին որոշումից հետո։

Այժմ ամերիկացի 2500 զինծառայողի և 16 հազար պայմանագրայինի դուրսբերման ապահովման նպատակով տեղակայվել է 6 B-52 ռմբակոծիչ և 12 F-18 կործանիչ։

Ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Մարկ Միլին ասել է, որ մինչև մայիսի 1-ը, հակառակ նրան, որ թալիբներն օրական 80-ից 120 հարձակում են իրականացրել Աֆղանստանի կառավարության թիրախների ուղղությամբ, ԱՄՆ-ի գլխավորած կոլաիցիոն ուժերի դեմ հարձակումներ չեն իրականացվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել