ArmLur.am-ը գրում է.

Armlur.am-ը երեկ գրել էր, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գնացել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակ` փակ հանդիպման: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպմանը ներկա են եղել երկու կուսակցությունների առաջնորդներն ու կուսակցության կարկառուն անդամները: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ հիմնական քննարկման թեման եղել է հունիսի 20-ին հնարավոր կայանալիք ընտրությունների հետ կապված շտաբների ձևավորումը:

Ըստ մեր տեղեկությունների, երկու կուսակցությունն էլ այս պահին լծված են հատկապես մարզերում դաշինքի գրասենյակների բացման ու շտաբների ձևավորման գործին: Կարծես թե դաշինքի ղեկավար հատվածն արդեն վերջնական որոշում ունի, ոչ թե Վանեցյան-ՀՀԿ անվամբ կգնան ընտրություններին, այլ դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ»:

Ըստ մեր տեղեկությունների` երեկվա հանդիպումը տևել է մինչև ուշ գիշեր, կուսակցության լիդերբերը շատ բարձր տրամադրություն են ունեցել, հանդիպումն էլ անցել է շատ ջերմ մթնոլորտում: Ըստ մեր աղբյուրներ` ի դաշինքը դեռևս նախընտրական ցուցակի հարցում վերջնական որոշում չունի, կարծես թե անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի մայիսի 10-ին խորհրդարանում կրկին չընտրվելուն, որից հետո նոր կասեն, թե ովքեր կլինեն իրենց ցուցակներում:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների դաշինիքի 3-րդ համարը լինելու է ՀՀԿ ներկայացուցչի Աննա Մկրտչյանը, որը տևական ժամանակ է ինչ հայտնվել է «տեսադաշտում» ու քննադատում է հայրենի իշխանությանը: Չնայած այդ ամենին երկու կողմից էլ պնդում են, թե այդ հարցում էլ վերջնական որոշում չունի դաշինքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել