28 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով 247 միլիոն դրամ է հանգանակվել՝ Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում 212 միլիոն դոլար է հանգանակվել, այսինք՝ ավելի քան 70 տոկոսի չափ՝ 28 տարվա ընթացքում հանգանակվածի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում են կայացրել 110 միլիարդ դրամ հատկացնել Արցախում ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր իրականացնելու համար՝ երեք տարվա ընթացքում, և սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։

Կառավարության հերթական նիստին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին նախագիծը:

«Մենք ունեցել ենք վերելքի ժամանակահատված: 2019 թվականի 7,6 տոկոսով տնտեսական աճ ենք ունեցել, 2019 թվականին 16 տոկոսով ավելի մեծ հարկային եկամուտներ ենք ունեցել»,-ասաց նա և նշեց նաև, որ 2019 թվականի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը  50 տոկոսից ցածր էր, և նոր պարտք ներգրավելու արդյունքում կարողացել են ապահովել  հարկաբյուջետային քաղաքականությունը, թեև ներկայումս 60 տոկոսի շեմը գերազանցում է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունում:

«Հակաճգնաժամային միջոցառումները բավարար չափով են իրականացվել, դրանք եղել են թիրախավորված և հասցեավորված»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կա շահարկում՝ համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների վերաբերյալ, և պարզաբանեց: «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ծախսերի համար կառավարությունն իրականցրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, որից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է «Հայաստան» համահայկական դրամի կողմից,  այսինքն՝ 50 տոկոսից պակաս»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հիմնադրամի հոգաբարձուների՝ վերջերս տեղի ունեցած նիստին ներկայացրել է ընդհանուր առմամբ ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վստահություն է հայտնել, որ նպատակային են օգտագործվել պատերազմի ընթացքում հավաքված գումարները: «Մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը 28 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով  247 միլիոն դրամ է հանգանակվել՝ Հայաստանում և Արցախում  ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում 212 միլիոն դոլար է հանգանակվել, այսինքն՝ ավելի քան 70 տոկոսի չափ՝ 28 տարվա ընթացքում հանգանակվածից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում են կայացրել 110 միլիարդ դրամ ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր կիրականացնել Արցախում՝ երեք տարվա ընթացքում, և սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված բոլոր ծրագրերից ավելի մեծ ծրագիր կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել