Tert.am Life-ը գրում է.

Մարտի 27-ը՝ թատրոնի միջազգային օրը, անփոփոխ ամսաթիվ է «Արտավազդ» մրցանակաբաշխության համար։ Ամեն տարի այս օրը թատերական ոլորտի ներկայացուցիչները հավաքվելու առիթ են ունենում, միմյանց շնորհավորում մասնագիտական տոնի առթիվ ու մրցանակներ ստանում։ Այս տարի մրցանակաբաշխությունը ոլորտի ներկայացուցիչների համար առավել, քան սպասված էր, քանի որ նախորդ տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չէր կայացել։ Այս տարի ամփոփվեցին վերջին երկու թատերաշրջանների արդյունքները։

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները։

Միջոցառման սկզբում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նախ շնորհավորեց գործընկերներին, ապա ասաց․

«Կասկած չունեմ՝ մեր մեջ ծանր ու դժվարին ժամանակները հաղթահարելու ուժ կգտնենք, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին։ Այն ամենն, ինչ տեսնում եք, պատրաստ էր դեռ 2020 թվականին, բայց համաճարակը բոլորիս ծրագրերը խախտեց»։

Նա նաև վերհիշեց վերջին մրցանակաբաշխությունից հետո մահացած բոլոր թատերական գործիչներին, Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած թատերական ոլորտի ներկայացուցիչներին։

«Արտավազդ»-ի 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին, ով առաջին անգամ էր, որ միջոցառմանը ներկա չէր։ Երվանդ Ղազանչյանի մասին հիշելու խոսելու առիթներ միջոցառման ընթացքում շատ եղան։

Ստորև ներկայացնում ենք «Արտավազդ 2020/2021»-ի բոլոր մրցանակակիրներին։ Ի դեպ, նշենք, որ ստացած մրցանակների թվով առաջատար էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը։

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ- ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

Լավագույն դերասանուհի- Տաթև Ղազարյան (Էլիզաբեթ Ռուսե)՝ «Փափլիկը»

Լավագույն դերասան- Արման Նավասարդյան (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն»

Լավագույն երիտասարդ դերասանուհի- Հռիփսիմե Նահապետյան (Ջուլիետ)՝ «Ռոմեո և Ջուլիետ»

Մարիկա Դովլաթբեկյան (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո)՝ «Սև կատուն»

Լավագույն երիտասարդ դերասան- Նարեկ Բաղդասարյան (Կորնյուդե)՝ «Փափլիկը»

Դավիթ Եղիազարյան (Գրիմով)՝ «N 6»

Լավագույն երիտասարդ բեմադրիչ- Գոռ Մարգարյան ՝ «12»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի- Հերիքնազ Բաղդասարյան (Վարազդատի մայրը)՝ «Վարազդատ»

Երկրորդ պլանի լավագույն դերասան- Անդրանիկ Զաքարյան (Չեզվիք)՝ «Թռիչք կկվի բնի վրայով»

Լավագույն մանկական ներկայացում- «Շրջված երազ»՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն,  բեմադրիչ` Նարինե Մալյան

Լավագույն երիտասարդական ներկայացում- «Օնեգին» - Կոնստանտին  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ`Նորա Գրիգորյան

Թատերարվեստին անբասիր ծառայության համար

ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո

ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան

ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան

Լավագույն պիես- Սառա Նալբանդյան՝ «Հաղթանակի գենեզիս» 

Լավագույն սցենոգրաֆիա- Գարեգին Եվանգուլյան՝ «Թռիչք կկվի բնի վրայով

Լավագույն երաժշտության հեղինակ- Ջեմմա Մինասյան՝ «Սև կատուն»

Լավագույն ռեժիսուրա- Նարինե Գրիգորյան «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը»

Վահե Շահվերդյան՝ «Անուշ»

Ժյուրիի հատուկ մրցանակ- «Լուսաբացից առաջ»՝ Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

Լավագույն ներկայացում- «Փափլիկը»՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել