Panorama.am-ը գրում է.

«Ես կարծում եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջման ինչ-որ քայլ աներ, ապա մենք Տավուշում կստանայինք մի թեթև պատերազ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և բացատրեց, որ Տավուշում է նախատեսված պատերազմը, քանի որ այնտեղ չկան ռուսական զորքեր:

Բանախոսը դրանով բացատրեց փաստը, որ մինչ այժմ զինվորականներոը ոչ մի գործողություն չեն արել և իր այդ կարծիքը հաստատվել է նախորդ օրը, երբ 3-րդ բանակային կորպուսը բարձր պատրաստվածության վիճակի էր բերվել:

Հայտարարելով, որ Ալիևն ամեն կերպ ցանկանում է Փաշինյանին պահել իշխանության՝ պրոդյուսերը նշեց. «Եթե դուք ինչ-որ տեղ ունենաք մի գործակալ, որի պատրաստման վրա զգալի միջոցներ և ժամանակ եք ծախսել և նրան ուզում են հեռացնեն, բնականաբար, կանեք ամեն ինչ, որ պահեք նրան»:

Նկատելով, որ տավուշյան իրադարձությունների մասին տեղեկատվությունը ստացվել է ֆեյք «Գագիկ Սողոմոնյանից»՝ Գրիգորյանը շեշտեց, որ վերջին շրջանում Հայաստանում կարևոր տեղեկատվություններըը ստանում են տելեգրամի կամ ֆեյսբուքի ֆեյքերից:

«Հիմա մեր մոտ ֆեյքերն են ճիշտ խոսում, իսկ պաշտոնական լրատվությունը սուտ է տարածում»,- նկատեց բանախոսը և հիշատակեց ՊՆ վերջին պարզաբանումը, որը շատերի մոտ ծիծաղ է առաջացրել::

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությանը պաշտպանում է թշնամին, իսկ սահմանները՝ ռուսները, ինչից եզրակացրեց, որ հայերն ապրում են Լուիս Քերոլի «Ալիսան հայելիների երկրում»  հայտնի ստեղծագործության հերոսի նման:

Գրիգորյանը համոզված է, որ մտավորականությունը և չինովնիկներն անցել են ընդդիմության կողմ, իսկ սորոսականները դարձել են իշխանավոր:

Նա գտնում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է անպայման կատարի ինքնապաշտպանական քայլ:

Դիտարկելով Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև պայմանավորվածություններ լինելու տարբերակը՝ պրոդյուսերը հայտնեց, որ այդ  դեպքում նրանք անիծված կլինեն, որն իրենց երբեք չի ներվի:

«Օնիկ Գասպարյանը, գեներալները և Արմեն Սարգսյանը հերոս չեն և պետք է անցնեն քավարանը, իրենք նույնպես մեղավոր են այս պարտության մեջ»,- եզրակացրեց Արմեն Գրիգորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել